▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ասում են՝ պետերի աշխատավարձերը 7 զրոներով են»․ Սամսոն Գրիգորյան

Գործարար Սամսոն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իսկ ՀԷՑ-ի պետական կառավարման ընթացքում շեֆերի աշխատավարձերը նո՞ւյնն են մնալու։
Ասում են՝ պետերինը 7 զրոներով են, ճի՞շտ են ասում»։

Ավելի վաղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնել էր, որ հանձնաժողովի նախագահի որոշման համաձայն Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։ «ՀՀ կառավարության լիազոր մարմնի կողմից ներկայացված հաղորդման հիմքով ՀԾԿՀ նախագահը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ և Ռոմանոս Պետրոսյանին նշանակել ընկերության ժամանակավոր կառավարիչ։
Որոշումն ուժի մեջ կմտնի ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին