▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք «Ծղոտներ» համալիրում

Հունիսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ «Ծղոտներ» հյուրանոցային համալիրում ինչ-որ տղամարդ հարձակվել է քաղաքացու վրա և փորձել է նրան սպանել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ հարձակման ենթարկվածը Ղազախստանի Հանրապետության քաղաքացի 30-ամյա Սոֆիյան Գասանովան է։

Գագիկ  Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ նշված հյուրանոցի սենյակներից մեկում վերջինիս ծանոթ, Երևանի բնակիչ 29-ամյա Արմեն Փ․-ն  վիճաբանել է Գասանովայի հետ, որի ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին