▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք, 2 ժամ որոնողական աշխատանքներից հետո երեխային հայտնաբերել են հոր մեքենայի բեռնախցիկում

Երեկ՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու բնակարաններից մեկից 8-ամյա երեխան դուրս է եկել և չի վերադարձել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է մեկնել Վանաձորի թիվ 1 և Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։


Փրկարարները, ոստիկանները, պարեկները ու երեխայի հարազատները սկսել են որոնել 8-ամյա երեխային և մոտ 2 ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո նրան հայտնաբերել են իր հայրիկի ավտոմեքենայի բեռնախցիկում՝ քնած վիճակում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին