Արևմուտքը Հայաստանն ու Ադրբեջանը դիտարկում է որպես հնարավոր դաշնակիցներ Ռուսաստանի ու Իրանի դեմ։ «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը․ «Հայաստանի իշխանությունն իր խաղը տանում է այդ ուղղությամբ։ Գնում և տեղավորվում է Ադրբեջանի ու Թուրքիայի պետական շահի մեջ։
Սա աթոռապաշտություն է։ Արևմուտք գնալու խոսակցությունը կեղծիք է, ըստ իշխանությունը պահելու նպատակահարմարության՝ մի օր Արևմուտք, մի օր Շանհայի կազմակերպություն, վերջերս ավելի շատ Թուրքիա։
Մեր վայրէջքը շարունակվում է ամեն անցնող օրով, ամեն կայացած հանդիպումով։ Աստիճանական կապիտուլյացիայի մեջ ենք, որը հարկերով իջնում է ամեն անցնող օրով»,- նշել է Հովհաննիսյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ: