Քաղսիի հյուրատներից մեկից առևանգված օտարերկրացին մահացած է հայտնաբերվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեսգիշերին մոտ, Երևան - Սևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի նախկին «Գայի պոստի» հետնամասում՝ դաշտամիջյան հատվածում, խոտերով թաքցրած հայտնաբերվել է մահացածի մարմինը։ Քրեական ու համայնքային ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ մահացածը օտարերկրացի 74-ամյա Եվգենի Վախոնինն է։ Իրավապահները պարզել են, որ հուլիսի 1-ին Քաղսի գյուղում գործող հյուրատուն են այցելում ՌԴ քաղաքացիներ 40-ամյա Անդրեյ Միրոշնիկը և 23-ամյա Դարյա Ասաբինան։ Նրանք մի քանի օր մնացել են այդ հյուրատանը, իսկ արդեն երեկ՝ հուլիսի 5-ին, զանգահարել են հյուրատան սեփականատիրոջը և հայտնում են, որ իրենք մեկ օր շուտ հեռանում են ու հյուրատան իրենց սենյակում թողնում են գումար՝ կոտրված բաժակի և վնասված անկողնում համար։ Ա. Միրոշնիկն ու Դ. Ասաբինան հասցրել են արդեն լքել ՀՀ տարածքը։ Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ |
Առևանգված օտարերկրացին մահացած է հայտնաբերվել՝Երևան - Սևան ավտոճանապարհին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին