▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախի դեմ Բաքվի հարձակումից 10 օր առաջ Նիկոլ Փաշինյանը մի շարք հեռախոսազանգեր է ունեցել»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․

«Արցախի հարցում ճակատագրական այս օրերի համատեքստում, քիչ նկատված հանգամանքներից մեկը առնչվում է սեպտեմբերի 9-ին:

Հիշեցնեմ, այդ օրը Արցախի խորհրդարանը ընտրեց նոր նախագահ՝ Սամվել Շահրամանյան: Հիշում եք, որ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց նրան: Երբ լրագրողները հարցրին՝ մի քանի օր անց, թե ինչո՞ւ չի շնորհավորել, վարչապետ Փաշինյանը արձագանքեց, թե հարց է՝ արդյո՞ք շնորհավորելու բան է ծանր իրավիճակի բեռ վերցնելը: Բառացի չեմ հիշեցնում, այլ խոսքի իմաստը:

Տասը օր անց եղավ ադրբեջանական ագրեսիան:

Սակայն, սեպտեմբերի 9-ին շատ էական բաներ տեղի են ունեցել նաև Երևանում, ավելի ստույգ՝ հեռախոսազանգեր:

2023 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Արցախի դեմ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայից տասն օր առաջ, կրկնեմ՝ սեպտեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Իրանի նախագահ Ռեյիսիի, Գերմանիայի կանցլեր Շոլցի, Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի հետ: Իսկ այդ հեռախոսազրույցներից երկու օր անց էլ՝ սեպտեմբերի 11-ին, եղել է հեռախոսազրույց Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ:

Մեկ օրում զրույցների այդպիսի ներկայացուցչականությունը, բարձրաստիճանությունն ու ինտենսիվությունը, իսկ երկու օր հետո էլ Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցը ակնհայտորեն հուշում են, որ քննարկման կամ զրույցների առարկան, պատճառը եղել է խիստ ծանրակշիռ և կոնկրետ: Ես այս մասին հիշատակել եմ նաև նախկինում, ու դիտարկել հարցը՝ ի՞նչն է եղել այդ ներկայացուցչական բարձրաստիճանության ու ինտենսիվության թեման, Արցախի դեմ Բաքվի հարձակումից տասն օր առաջ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին