Արամ Սարգսյա՛ն, հանգուցյալ եղբորդ դեմ է Բաքվի դատը. Գեղամ Մանուկյան
Բաքվում տեղի ունեցող դատավարությունը դատավարություն չէ այնտեղ նստածների մասին, Հայաստանի դեմ է դատը, ԱԺ—ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Բառացի երեկվա դատից։ Գրել են` 1990 թվին Սադարակում Արարատի շրջանի Երասխ գյուղից կրակել են Սադարակի վրա, կրակել են էսինչ գյուղի վրա` Հայաստանի դեմ է դատը։ Իրականում Մելքոնյան Գագիկի, Քոչարյան Անդրանիկի դեմ է այս դատը։ Ամեն դատից հետո գրվում է` որպես կազմակերպիչ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի, Վազգեն Սարգսյանի, Մոնթե Մելքոնյանի դեմ է այդ դատը»։
Ընդգծեց` այս դատի մասին վաշինգտոնյան փաստաթղթում կետ չկա, միջազգային ատյաններից հետ եք կանչում հայցերը, էլի շարունակվելու է էդ դատը։