▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրած ու չապրած տարիներ

Այսօր Սողոմոն Քոչարյանի հոգեհանգիստն էր: Այսօր նրա հոգին ավելի քան խաղաղ է: Նա ապրեց մինչև 29 տարեկանն ու պայքարեց կյանքի ու ապրելու համար հաջորդ 20 տարիներին, հաղթեց ու հեռացավ այս աշխարհից որպես հաղթող ու հերոս, ազատ ու առանց ճաղավանդակներ:

Նա տեսել էր Բաքվում հայերի ջարդերը, նա տեսել էր Արցախյան գոյամարտը, երկու դեպքում էլ ադրբեջանցին կանգնել է նրա ճանապարհին և 1995թ.-ին նա հանդիպեց իր համար ամենաանցանկալի ազերին, կալանավորվեց ու լսեց մահապատիժ ծանր վճիռը, ապրեց մինչև 2003 թվական մահապատժի ենթարկվելու հեռանկարով և դարձավ ցմահ ազատազրկված: 2 անգամ զգաց թարմ օդը ճաղերից այն կողմ:

Այո, փախել էր, սիրում էր ազատությունը, բայց իմ կարծիքով ամենից առավել սիրում էր իր աղջնակին ում տեսավ ընդամենը 4 անգամ, ով այս պահին հաստատ իր հայրիկի հետ է ու նրանց այլևս ոչ մի ճաղավանդակ չի առանձնացնի, իսկ քիչ հեռվում կժպտա Սողոմոնի կինը` իր դստեր և ամուսնու խաղը տեսնելով:

Կռվեց Հայրենիքի համար, դատապարտվեց քաղաքական անբարենպաստ պայմաններում, 20 տարի մնաց ճաղերի հետևում, չդադարեց հավատալ, ազատ արձակման լուրից հետո ժպտաց, առանց չարանալ հեռացավ: Նա այս պահին հանգիստ է: Հանգստություն ու տոկուոնություն եմ ցանկանում նաև Սողոմոն Քոչարյանի մայրիկին:

Էդգար Խաչատրյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին