«Հենրիխ Մխիթարյանի հետ հաճախ շփվում ենք, այսօր էլ եմ շփվել։ Այո, իր հետ խոսել եմ, չեմ կարող ասել՝ ինչ։ Բայց հույսով եմ խոսում»,- Հանրային հեռուստատեսությամբ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք փորձելու է հետ կանչել, բերել Հենրիխ Մխիթարյանին, ով այժմ հանդես է գալիս իտալական «Ինտեր»-ում։
Նա նշեց, որ, կարծում է, պետք է անպայման մեկնի Իտալիա, նստի և խոսի Մխիթարյանի հետ։
«Անպայման փորձելու եմ իրեն հետ բերել։ Առայժմ կոնկրետ իր կարծիքը չգիտեմ, ավելի կոնկրետ կիմանամ, երբ հանդիպենք, նստենք, խոսենք։ Բայց անպայման փորձելու եմ»,- ասաց Եղիշե Մելիքյանը։
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։