▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՆԻՖ-ին ենթակա պետֆոնդը 700 մլն դրամ է ներդրել Դավիթ Փափազյանի ընկերոջ բիզնեսում

«Հետք»-ը գրում է․ «ԱՆԻՖ-ին ենթակա «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը 2022 թ. 700 մլն դրամ է ներդրել «Գլոբալ Քոննեքթ» ՓԲԸ-ում, որը պատկանում է ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի ընկերոջը՝ Սերգեյ Գրիգորյանին: Նրանք նաև բիզնես գործընկերներ էին օֆշորում:

ԱՆԻՖ-ի («Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ) այս ֆոնդը 2021-2023 թթ. ընթացքում հայաստանյան 10 ընկերություններում միլիարդավոր դրամների ներդրումներ է կատարել՝ զուգահեռաբար դառնալով դրանց բաժնետեր:

«Գլոբալ Քոննեքթ» ընկերությունն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է ավտոմոբիլային տրանսպորտի միջպետական բեռնափոխադրումներով:

Ներդրման նպատակը, ԱՆԻՖ-ի տեղեկացմամբ, եղել է 18 բեռնատարների և դրանց կիսակցորդիչների (այդ թվում՝ սառնարան-կիսակցորդիչների) ձեռքբերումն ընկերության կողմից, ինչը պետք է հնարավորություն տար սպասարկել հայաստանյան խոշոր ներկրողներին և արտահանողներին:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին