▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անչափահաս 2 տղա 8-ամյա տղայի նկատմամբ անառակաբարո գործողություններ են կատարել

Երևանում հերթական սեռական բնույթի հանցագործությունն է տեղի ունեցել, որը պետք է լուրջ մտրելու տեղիք տա թե՛ կրթական հաստատություններին և թե՛ ծնողներին՝ երեխաների սեռական դաստիարակությունը ճիշտ իրականացնելու և հնարավոր ոստնձգություններից զերծ պահելու համար։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ 2 անչափահաս տղաներ անառակաբարո գործողություններ են կատարել 8 տարեկան տղա երեխայի նկատմամբ՝ պարտադրելով իջեցնել տաբատը։

Կայքի տեղեկություններով՝ կատարվածի մասին իմացել են երեխայի ծնողները, ովքեր այդ մասին ահազանգել են պատկան մարմիններին և ոստիկանությունը փորձում է պարզել բոլոր հանգամանքները։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին