▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն քրդի ասածին մի հավատացեք, թե տատը կամ նախատատը հայ է

Վանի ափին մի ռեստորան կա: Նրա տերը ազգությամբ քուրդ է: Մի անգամ հետը զրուցելիս ցանկություն հայտնեցի տեսնել մի այնպիսի ընտանիքի ում տատը Հայ է եղել: Սա էլ բա՝ իմ տատը Հայ է, չես հավատում արի գնանք մեր գյուղի տունը տես:
Ու սկսեց պատմել, որ իրենց գյուղի տան պատերից շատերը խաչքարեր են: Իր տատն է այդպես ցանակցել , մոտակա վանքի քարերով է կառուցվել իրենց տունը, որպիզի այլոց ձեռքը չընկնեն խաչքարերը: Սրա մասին պատմեցի ինձ ուղեկցող քրդին:
Հաջորդ օրն ինձ ուղեկցող քուրդը բավականին հետաքրքիր տեղեկություն տվեց այդ ռեստորանի սեփականատիրոջ մասին: Պարզվում էր, որ այդ քուրդը հայերին ուղեկցում է ոչ թե իր պապական տունը, այլ տան վերափոխված հայկական մատուռը, և որ բոլորից անխտիր ինչ որ քարտեզներ է ուզում , որով հնարավոր կլինի գտնել հայերի ենթադրյալ գանձերը, որոնք թաքցրել են գաղթից առաջ: 
Փորձի համար, նորից գնացի այդ ռեստորան և առաջարկեցի հաջորդ այցիս ժամանակ անպայման ինձ տանի գյուղի ,,իրենց տունը,,: Համաձայնվեց և խոսքի մեջ էլ քարտեզներից խոսեց...
Արդեն ամեն բան պարզ էր ինձ համար...Ամեն քրդի ասածին միք հավատացեք ,թե տատը կամ նախատաը հայ է...

Կիլիկիա Հայաստան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին