Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Նիկոլ Փաշինյանի այսօրվա հերթական հրապարակումը ոչ այլ ինչ էր, քան Վեհարանի վրա հարձակվելու հրահանգ։ Հաշվի առնելով իր գործելաոճը՝ այսօր-վաղը դիմակավորված անձինք կրկին կներխուժեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք։
Ինչ խոսք, Ալիևը հուլիսյան հանդիպման ժամանակ լավ իրականացրած տնային աշխատանքի համար նրա օրագրի մեջ 5 կդնի։ Իսկ ծերուկ Էրդողանն էլ գորովանքով կժպտա, ձեռքով քաջալերելով կխփի ուսին ու կշշնջա՝ «աֆերիմ, օղլում»։
Այդ ընթացքում հայ ժողովրդի մի մեծ մասը իրար հետ կվիճի, թե արդյո՞ք կուսակրոն է այսինչ հոգևորականը, ընդդիմության տարբեր հատվածներ սոցհարցումներ ու քաղաքական հաշվարկներ կանեն, արևմտյան մի քանի կենտրոններ կողջունեն ժողովրդավարության տրիումֆը Հայաստանում, Մոսկվայում մի քանի անատամ ու հերթապահ հայտարարություն կանեն ու այսպես շարունակ»։
***
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է .«Եթե Կտրիճ Ներսիսյանը Վազգեն Գալստանյանի և Գևորգ Աջապահյանի կալանավորումը ապօրինի է համարում, ուրեմն կիսում է ռազմական հեղաշրջում անելու, մարդկանց պատերի տակ գյուլլելու, երկրում քաոս ստեղծելու վերը նշված անձանց գաղափարաբանությունն ու պլանները։ Դիտեք նաև՝ |