▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահաբեկիչների հանդեպ ոչ մի հանդուրժողականություն չի կարող լինել

Ահաբեկիչների հանդեպ ոչ մի հանդուրժողականություն չի կարող լինել։

Այդ մասին նոյեմբերի  14-ին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպման ժամանակ։  

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր համերաշխությունն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին։ Մենք չենք մոռանում Իրաքի, Լիբանանի ահաբեկչությունները, որոնք բազմաթիվ կյանքեր խլեցին: Մենք չենք կարող հանդուրժող լինել ահաբեկիչների հանդեպ։ «Իսլամական պետության», «Ջաբհաթ ան-Նուսրայի» գործողությունները արդարացում չեն կարող ունենալ»,- ասել է Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։  

Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին