ԱԳՆ-ի արձագանքը՝ Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Թալեաթի անունով կոչելու մասին հարցմանը
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին։
Sputnik Արմենիան ՀՀ վարչապետի անունով պաշտոնական հարցում է ուղարկել, որպեսզի ճշտի այդ հարցում Երևանի դիրքորոշումը, մասնավորապես` Հայաստանը կհամաձայնի՞ արդյոք այդ վերանվանմանը սահմանի բացման դեպքում, և ի՞նչ քայլեր է նախատեսում ձեռնարկել երկրի կառավարությունը։
Հարցումը վերահասցեագրվել է ՀՀ ԱԳՆ, որտեղից էլ ստացվել է պատասխանը։ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշվում է հարցման պատասխանում։