▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանն արգելել է Հայաստանից մեկնող ռուսական ինքնաթիռին մտնել իր օդային տարածք

Նոյեմբերի 15-ին Ռուսաստանի ՌՏՈւ Ան-124 տրանսպորտային ինքնաթիռը, որն օդ էր բարձրացել Գյումրիի օդանավակայանից, և, հավանաբար, Ռուսաստան էր ուղևորվում, որոշ ժամանակ անց ստիպված է եղել վերադառնալ, քանի որ Ադրբեջանն արգելել է ինքնաիթիռին մուտք գործել իր օդային տարածք:

Այս մասին հայտնում է ավիացիոն Mil-avia բլոգը:

Հրապարակմանը կից տեղադրված է օդաչուի ռադիոբանակցությունների ձայնագրությունը Գյումրիի օդանավակայանի կարգավարի հետ:

Ձայնագրությունից  լպարզ է դառնում, որ օդաչուն ստիպված է եղել օդանավակայան վերադառնալ, քանի որ Ադրբեջանի ռազմական սեկտորն արգելել է մտնել երկրի օդային տարածք:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին