▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիները հայհոյանքներ են հնչեցրել ոչխարներին արածացնող հայ հովիվների հասցեին

Այս գիշեր Սյունիքի մարզի Խնածախ գյուղում գրեթե անդադար կրակոցներ են լսվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է  գյուղի բնակիչներից մեկը։

««Էս գիշեր ահավոր ա իլալ, ավելի շատ են կրակել` մոտ 40 րոպե` անընդմեջ։ Ավելի վատ ա իլալ, գիշերը չենք քնել։ Սկսել են գյուղի մեջ էլ խփել»,- ասաց բնակիչը։

Նա հայտնեց, որ երեկ էլ մոտակա դիրքերից ադրբեջանցիները հայհոյանքներ են հնչեցրել ոչխարներին արածացնող հովիվների հասցեին։

Նրա խոսքով՝ նախորդող գիշերներին ադրբեջանական կողմից արձակված կրակոցները նաև գյուղի ուղղությամբ են եղել, դրանք տների ու տարբեր շինությունների տանիքներին են դիպել»,-գրում է սկզբնաղբյուրը։

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին