▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աբսուրդ է՝ ցույցեր նախապատրաստելը ներկայացնել որպես ահաբեկչություն»․ Լևոն Քոչարյան

«Մեր երկրում տեղի ունեցողը ոչ մեկիս համար գաղտնիք չէ։ Կարող են ինչ-որ բաներ օդից հորինվել, կամ եղածը ներկայացվել կոնտեքստից կտրված։ Ոչ մի վստահություն չեն ներշնչում իրենց բերված միջնորդությունները»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանին, Արծվիկ Մինասյանին և Արթուր Սարգսյանին վերաբերող միջնորդություններին ։
Քոչարյանի խոսքով նա ավելի շատ կենտրոնացել է Արթուր Սարգսյանին վերաբերող մեղադրանքին։
Յիշեցնենք՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդության մեջ ներկայացված են քննությամբ ձեռք բերված փաստեր, համաձայն որոնց Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 43․419-րդ հոդվածի 1-ին մասով։ Ըստ ենթադրյալ մեղադրանքի նա մի խումբ անձանց հետ նախապատրաստել է ահաբեկչություն և իշխանության յուրացում։ Դատախազը նաև Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել։
«Բացարձակ աբսուրդ է ցույցեր նախապատրաստելը ներկայացնել որպես ահաբեկչություն»,- ասաց Քոչարյանը։

***

«Իրավական առումով մառազմ կլիներ ինձ ներքաշել այս պրոցեսի մեջ։ Չի եղել իմ կողմից որևէ խոսակցություն որևէ մեկի հետ՝ ներառյալ Բագրատ Սրբազանի հետ, որը կարող է ինչ-որ տեղ խնդիր ունենալ ՔՕ որևէ հոդվածի հետ»,-

լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ ի պատասխան դիտարկմանը, թե նրա անունը ևս շոշափվում է Բագրատ Սրբազանին վերագրվող ձայնագրություններում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին