▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԱԱԾ աշխատակիցները Վեհարանում են»․ «Սրբազան պայքար»

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռի բակում հայտնեց, որ Միքայել Սրբազանը կմեկնի Քննչական կոմիտե իրավապահների հետ՝ փաստաբանի ուղեկցությամբ, իսկ մյուս հոգևորականները կհավաքվեն Վեհարանում․ «Այնտեղ կհամախմբվենք, քննարկում կունենանք, եզրահանգում կանենք մեր հետագա գործողությունների համար։ Միանշանակ է, որ մենք ամենայն ջանք գործ ենք դնելու, որպեսզի արդարությունը գործի մեր եկեղեցու, եկեղեցականների, հոգորականների, և երկրի նկատմամբ»,-ասաց Վեհափառ Հայրապետը։

Այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում լարված իրավիճակ է։ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները գտնվում են այնտեղ։ Նրանք եկել են ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Հրմշտոց սկսվեց հոգևորականների և ուժայինների միջև, կադրերով երևում է, որ Գարեգին Բ-ն ևս այնտեղ է, թույլ չի տալիս, որ բախում տեղի ունենա։

***

Փաստաբան Միհրան Պողոսյանը տեղեկություններ է հայտնում Մայր Աթոռից

Իրավապահներից ինչ–որ մեկը հարցրել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մասին. փաստաբան Միհրան Պողոսյանը որոշ տեղեկություններ է հայտնում Մայր աթոռից

«Հիմա փորձում են գտնել, թե ոստիկաններից ով է նա»,– ասում է Պողոսյանը։

Նրա խոսքով քահանայական ժողովն արդեն մեկնարկել է, նախագահում է Գարեգին 2–րդը։

***

ԱԱԾ աշխատակիցներն այս պահին գործողություն են իրականացնում Վեհարանում։ Այս մասին հայտնում է «Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը։
Հիշեցնենք, որ Շիրակի թեմի Առաջնորդարանում քննչական գործողություններ են ընթանում՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում: Փաստաբանը հայտնել էր, որ Շիրակի թեմի առաջնորդը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում է, մասնակցում է Քահանայից ժողովին։

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Աջապահյանը մեղադրվում է «իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու, ինքնիշխանությունից հրաժարվելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու» համար։

***

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շիրակի թեմի առաջնորդի դեմ իշխանության իրականացրած գործողություններն ամբողջովին տեղավորվում են Մայր Աթոռի դեմ պրոցեսների տրամաբանության մեջ:
Կառավարիչը իր գլխավոր նպատակի իրագործան համար, տարբեր շարժառիթներով` կեղծ մեղադրանքներ, շանտաժ, ճնշում, թիրախավորում է Եկեղեցու հիմնական դերակատար հոգևորականներին, որպեսզի դրանով թուլացնի Վեհափառ Հայրապետին և վերջում ճանապարհ բացի իր` ավելի վաղ հայտարարած գործողությանը:
Իշխանությունը բազմաքայլ օպերացիա է իրականացնում, որտեղ թիրախավորվող անձինք, հատուկ ընտրված թիրախներ են` հավաքական դիմադրությունը կոտրելու և ճանապարհը «մաքրելու» տեսանկյունից»:

***

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սամվել Կարապետյանի, Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուս մեր հայրենակիցների կալանավորումները, ինչպես նաև Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցելը միանշանակորեն բացահայտում են դրանց քաղաքական դրդապատճառները։ Այստեղ այլևս ոչ թե իրավական գործընթացների բնականոն ընթացքի, այլ` ուղղորդված և կանխամտածված բռնատիրական մեխանիզմի հետ գործ ունենք։ Մենք իշխանության կենտրոնում հանգրվանած բռնազավթչի ձեռքով իրականացվող համակարգային քաղաքական հաշվեհարդարի ականատեսն ենք լինում։ Ճնշվում է ոչ թե հանցանքը, այլ՝ ընդվզումը, հետապնդվում է ոչ թե մեղավորը, այլ՝ արժեքների պաշտպանության ճիչը։
Սակայն, որքան էլ այս գործողությունները մշակված ու համակարգված թվան, դրանց իրագործման կերպը օրեցօր մատնում է խորացող խուճապը։ Որոշումները կայացվում են ոչ թե սառնասրտորեն, այլ շտապողականությամբ՝ հաճախ անկազմակերպ, անգամ հակասական։ Սա բռնապետական հոգեվիճակի նշան է, երբ իշխանությունն այլևս չունի վստահություն սեփական հիմքերի հանդեպ և սկսում է վախենալ ոչ միայն զանգվածային ընդվզումից, այլ նույնիսկ անհատական քայլից, դեմքի արտահայտությունից, խոհից։
Այս պայմաններում իշխանության ձեռնարկած յուրաքանչյուր քայլ հիշեցնում է կրակը մարելու փորձ՝ այնտեղ, որտեղ բոցը դեռ չի բռնկվել։ Բայց հենց այդ քայլերով է, որ նրանք բորբոքում են այն։
Այդուհանդերձ, պետք է չկորցնել իրականության ողջ պատկերը․ հասարակությունը դեռ գտնվում է զայրույթի՝ տակով հոսող, բայց դեռ չպայթած լռության փուլում։ Քաղաքացիական էներգիան կուտակվում է, և հասարակական դիմադրության հզոր ալիքը՝ չնայած դեռևս ամբողջապես չի հասունացել, անխուսափելիորեն մոտենում է իր ճեղքումին։
Այս իրողության պայմաններում մեր առաջադրանքը միայն վերլուծելն ու արձանագրելը չէ։ Մենք կոչված ենք գործելու։ Մեզանից յուրաքանչյուրին հասած «քաղաքացիական տնային աշխատանքը» մեկն է՝ վերաիմաստավորել մեր դերը այս գործընթացում, լինել սթափ ու գործուն, չվախենալ համախմբվելուց և չվարանել ներգրավվելուց։ Միայն համառությամբ, սկզբունքայնությամբ և միասնությամբ է հնարավոր դիմագրավել այս մթագնող շրջափակումը։ Միայն այդպես կարող ենք պաշտպանել մեր երկիրն ու պետականությունը, վերականգնել արժանապատվությունն ու արդարությունը և պետության քաղաքական կյանքը վերադարձնել ժողովրդավարության ու արժեհամակարգային ակունքներին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին