▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

7 տարի մեզ քանդեց, հիասթափված եմ, ցավդ տանեմ․․․Աշտարակի բնակիչ

Մրգի ու բանջարեղենի առևտրով է զբաղվում աշտարակցի այս կինը, որը ներկայանալ չի ցանկանում։ Տեսախցիկի առաջ երկար խոսել չի համաձայնում, բայց դժգոհ է՝ Փաշինյանի կառավարությունը հարկերն այնքան է բարձրացրել, որ առևտրով զբաղվելը խիստ ռիսկային է դարձել։

Ասում է՝ միշտ չէ, որ կարողանում է օրվա ապրանքն ամբողջությամբ իրացնել, պատահում է, որ ստիպված է լինում միրգն ու բանջարեղենն ինքնարժեքով վաճառել։

Աշխատածը կոպեկ-կոպեկ հավաքում է, հարկերը պարտաճանաչ վճարում, եթե գումար մնա, ընտանեկան բյուջեին է ավելացնում։

Տեսանյութը՝ MarzNews-ի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին