▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

28 րոպե անխոչընդոտ բամբասանք... Հակոբ Կարապետյան

Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Հանրայինի լրատվականը չի դադարում զարմացնել։ Սիվիկ էյեմներում մի քանի օր ման տալուց հետո Հանրայինի տաղավար են բերել մեկին, որը տարիներ առաջ կարգալույծ է եղել ու հոգեւորական չի այլեւս, ու ներկայացնում են որպես ՀԱԵ վարդապետ։ Էդ դեռ քիչ է, ինքնակոչ հյուրը իր մենախոսության ընթացքում ազատ դատողություններ է անում եկեղեցու ու Վեհափառի մասին։ Իսկ հարցազրույցը վարող Վ̶լ̶ա̶դ̶ի̶մ̶ի̶ր̶ ̶Ս̶ո̶լ̶ո̶վ̶յ̶ո̶վ̶ը̶, Պետրոս Ղազարյանն, իհարկե, չի հարցնում՝ որտեղի՞ց ձեզ էդ տեղեկատվությունը, ի՞նչ հաստատող փաստեր ունեք։ 28 րոպե ազատ ոճի, անխոչընդոտ բամբասանք։

Հիրավի, ապրում ենք պատմական ժամանակաշրջանում, երբ հանուն դեմոկրատիայի ու ինքնիշխանության պատրաստ են գործի դնել ոչ միայն ռեպրեսիվ գործիքներ, այլեւ ամենապրիմիտիվ կեղծիք։

Նույն հարցի շուրջ՝ Հայր Ասողիկը հետևյալ գրառումն է կատարել․

Սուրբ Էջմիածնի միաբանությունից վտարված, կարգալույծ եղած մի ապիկար բերվել է Հանրային հեռուստաընկերություն՝ նմանն իրեն նմանին է ձգում... Ապիկարներն իրենց անօրենությունների ու պղծությունների իբրև «արդարացում» բերել խոսեցնում են մեկին, որին բոլորս քաջ ճանաչում ենք և գիտենք ինչու է վտարվել Սուրբ Էջմիածնից: Մինչ օրես խնայել ենք այս նվաստ հոգուն՝ չբարձրաձայնելով իրականությունը: Եվ հիմա հանդգնությունն ունի դեռ խոսելու...

Ողորմելի եք բոլորդ, որ ձեզ զրուցակից եք դարձրել ուրացողին՝ այդպես մոլորեցնելով բարեմիտ հեռուստադիտողներին…

Ողորմելի եք դուք ամենքդ՝ վերից վար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին