▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2 րոպեից ավելի մնայի հարթակում՝ ինձ ուղղակի կվերացնեին...

«Առավոտը» ճեպազրույց է ունեցել «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի հետ: Հարցին ի պատասխան, թե ինչու կիսատ մնաց իր ելույթը Բաղրամյան պողոտայում՝ նա ասել է. «Սադրիչ զանգվածն այնպես արեց, որ իմ ձայնը տեղ չհասավ, իսկ ես եթե 2 րոպեից ավելի մնայի հարթակում՝ ինձ ուղղակի կվերացնեին»: Այն հարցին, թե ովքեր կվերացնեին՝ Վաղինակ Շուշանյանը պատասխանել է, որ առաջին շարքերում եղածները, որոնք գոռում էին՝ «Վաղինակ, դավաճան». «Մեզ չեզոքացրեցին Բաղրամյան պողոտայից՝ իրենց ցույց տալու համար եւ սկսեցին իրենց վերահսկողության տակ պահել այդ հարթակը»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին