▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանա լճում հայտնաբերվել են քարեր, որոնց վրա խաչ է փորագրված

Վանա լճի հատակից խաչի պատկերով քարեր են դուրս բերվել: Լճի առափնյա շրջանում մաքրման աշխատանքներ իրականացնող թուրքական ընկերության աշխատակիցները պատմել են, որ լճի հատակին հայտնաբերել են 2 քարեր՝ վրան խաչ փորագրված, ինչպես նաև հրանոթի քարե 2 արկեր: Ըստ թուրքական «Milliyet» պարբերականի՝ ընկերության նախագահը նշել է, որ իրենք գտածոների մասին տեղյակ են պահել համապատասխան մարմիններին, սակայն առայժմ ոչ ոք հետաքրքրություն չի ցուցաբերել: Վերջինս նաև նշել է, որ լճի հատակին նմանատիպ քարեր շատ կան: Նշենք, որ ավելի վաղ Վանա լճի հատակից հայտնաբերվել էր խաչքար, որը ըստ ականատեսների՝ մինչև այժմ համապատասխան ուշադրության չի արժանացել:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее