«Անահիտ Մանասյանը ոչ թե մարդու իրավունքների պաշտպան է, այլ` մարդու իրավունքները խախտող քաղաքական գործիչ»,- ասում է «Մեր ձևով» շարժման անդամ Արեգա Հովսեփյանը։
«Այսօր ՀՀ-ում կան բազմաթիվ հարցեր, որոնք անհանգստացնում են թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց։ Զբաղվե՛ք դրանցով»,- դիմելով Մանասյանին՝ ընդգծում է «Մեր ձևով» շարժման անդամը.
«Օրինակ՝ երբ պետական բյուջեի հաշվին Փաշինյանի դստերը սպասարկում է 27 000 դոլարանոց մեքենա, իսկ Հայաստանում, երեխաների շրջանում աղքատությունը կազմում է 37 տոկոս, Դուք լուռ եք։
Դուք լուռ եք, երբ Հայաստանում կա կին քաղբանտարկյալ։
Դուք լուռ եք, երբ ոստիկանները քաշքշում են զոհված զինծառայողների մայրերին։
Դուք լուռ եք, երբ իշխանությունները ատելության քարոզ են հնչեցնում արցախցիների, կանանց, ընդդիմադիր հայացքներ կրողների հանդեպ...»։


