|
«Մեր պետության պատմությունը ցույց է տվել, որ օլիգախիական բարեգործությունը ոչ մի լավ բանի չի բերում: Եթե կա բարեգործության հարց, թող «բարեգործները» չթալանեին ժողովրդից», ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանին և Գագիկ Ծառուկյնին: Նա ընդգծել է. «Նշանակում է՝ իրենք բավարար չափով փող հարկված չեն և բավարար չփով թալանվծ միջոցներ դեռ ունեն, որ դա կարողանում են անել: Պետք է իրենց բերել այն վիճակի, որ իրենք դա չկարողանան անել, և մենք դա անելու ենք»: «Ես ցնցված եմ, որովհետև լուրերով նայում եմ «Արարատցեմեն»-ի շուրջ տեղի ունեցող գործընթացները, վերևից գործարանից կադրեր են ցույց տալիս, դա 21-րդ դարի գործարան ա՞: Դա ավար ա ընդամենը, թալանի օբյեկտ ա: Միլիարդներ են տարել: Ես եմ 2 տարի առաջ պարոն Ծառուկյանին ասել՝ ամոթ ա, մուտքը ոնց որ գոմ լինի, գոնե կարաք երկու կոպեկ փող դնեք, մի քիչ կարգի բերեք»,-ավելացրել է նա: Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․ |
|
«Օրերս մտահոգիչ տեղեկություն ստացվեց հայ գերիների առողջական վիճակի հետ կապված․ դուք ի՞նչ տեղեկություններ ունեք, ի՞նչ աշխատանք է տարվում այս ուղղությամբ։ Եթե ասեք, որ խաղաղություն է հաստատված, դրա համար չեք բարձրաձայնում այդ հարցերը՝ այլ ճանապարհներով եք փորձում լուծել հարցերը, ուզում եմ հասկանալ․ ինչպե՞ս է հաստատված խաղաղությունը, եթե Հայաստանի օկուպացված տարածքները շարունակվում են մնալ Ադրբեջանի ենթակայության տակ, իսկ հայ գերիները շարունակում են մնալ Բաքվի բանտերում»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ |
«Ես եմ պարոն Ծառուկյանին ասել՝ ամոթ է, գործարանի մուտքը ոնց որ գոմ լինի, գոնե կարգի բերեք». Նիկոլ Փաշինյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


