▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիևյան կամրջի տակ հայտնաբերված մահացած երիտասարդը սովորում էր ՀՀ ակադեմիաներից մեկում

Ոստիկանները պարզել են Կիևյան կամրջի տակ հայտնաբերված մահացած երիտասարդի ինքնությունը: Տեղեկությունը հայտնում է Շամշյանը:

Հուլիսի 29-ին հայտնի էր դարձել, որ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին։ «Ձեռնարկվել են անհրաժեշտ օպերատիվ և հետախուզական գործողություններ, ինչի արդյունքում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ, 20-ամյա Միքայել Բ.-ն էր»,- գրում է կայքը:

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ըստ կայքի՝ ենթադրաբար ինքնասպանություն գործած տղան սովորում էր Հայաստանում գործող ակադեմիաներից մեկում։

Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Հասարակություն далее