▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաչոյին առավելագույնը 6, Մանվելին՝ 8, իսկ 4 երեխայի մորը՝ 10 000 դրամի համար, 5 տարի ազատազրկում

 

Հայկական Կարմիր խաչի ընկերության աշխատակից Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Եթե գեներալ Վաչագան Ղազարյանը մեղավոր ճանաչվի ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածով, որով նա այժմ ձերբակալված է, ապա նրան առավելագույնս սպառնում է 6 տարվա ազատազրկում: Մանվելին՝ բանակի համար նախատեսված գույքը յուրացնելու մասով սպառնում է մինչև 8 տարի ժամկետով ազատազրկում: 10.000 դրամի համար չորս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանը 5 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել (կարող էր մինչև 8 տարվա ազատազրկման դատապարտվել) միայն այն բանի համար, որ գողությունը կատարել է բնակարան ապօրինի մուտք գործելով:

 

 

 

 

 

 

 

 

Իսկ այն, որ Վաչագանն ու Մանվելը տարիներ շարունակ ապօրինի մուտք են գործել ԲՈԼՈՐԻՍ գրպանները, նրանց արարքի որակման վրա որևէ կերպ չի ազդելու:

Հ.Գ. «Ով մարդկային արդարություն, թող ես թքնեմ քու ճակատիդ». Սիամանթո»

Հիշեցնենք, որ երեկ Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է:

Նշենք, որ վերջինիս պատկանող «Յանս» ռեստորանային համալիրում խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 1 մլն դոլար:

 

 

Կարդացեք նաև` «ԵՊՀ շրջանավարտների միավորում»-ից` Սերժի Վաչոյի կնոջը. չհայտարարագրած և թաքցրած գույքը 

Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերի յուրացման համար

Կասկած կա, որ հատկացված գումարները մուտք չեն գործել «Գեներալ Մանվել Գրիգորյան» հիմնադրամ

 Մանվել Գրիգորյանի կինն անձամբ է ներկայացել ՀՔԾ. նոր մանրամասներ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее