▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող իմ քուրն իմ դեմ չառաջադրվեր. Սամվել Ալեքսանյանը` Հեղինե Բիշարյանի առաջադրման մասին

 

 

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է: «Իհարկե, առաջադրվելու եմ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:

Նա անտեսեց հարցերը, թե երկար տարիներ լինելով օրենսդիր մարմնի ներկայացուցիչ՝ ի՞նչ է արել, որ հիմա էլ ցանկանում է վերընտրվել: Հանրապետական պատգամավորը տեղյակ էր նաև, որ իր ընտրատարածքում`Մալաթիա-Սեբաստիա համայնքում, առաջադրվելու է նաև ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Հարցին` ինչպե՞ս եք նրա դեմ պայքարելու` հաշվի առնելով, որ հայտարարել էիք, թե եկեղեցով քույր ու եղբայր եք, Ալեքսանյանը պատասխանեց. «Թող իմ քուրն իմ դեմ չառաջադրվեր, ես եղել եմ, ինքն ա եկել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее