«Տաշիր Գրուպ»-ի հովանու ներքո՝ կրկեսի ուսումնական պրոցեսն անվճար է եղել, ոչ մի լումա երեխայից չենք վերցրել․ Սոս Պետրոսյան
«Տաշիր» ընկերությունների խմբի կողմից Երևանի կրկեսը ձեռք բերելուց հետո՝ 2011 թվականից սկսած, վերսկսվել է կրկեսային գործունեությունը և շենքի շինարարության պատճառով այն չի դադարել։
14 տարի տարածքներ վարձակալելու, մարզումները շարունակելու համար ծախսվել է շուրջ 18 մլն․ 650 հազար դրամ։
Այդ տարիների ընթացքում միայն կրկեսային ոլորտի 15 աշխատակիցների վճարվել է ընդհանուր շուրջ 119 մլն դրամ աշխատավարձ։


