▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանը գնում է թրքացման ճանապարհով, ելքը մեկն է՝ չքվեարկել Փաշինյանի օգտին և փրկել հայրենիքը»

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քրոջ՝ Տաթևիկ Վիրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանն ու Ալիևը ժպիտները դեմքներին համատեղ մրցանակ են ստանում՝ Արցախը հանձնելու համար Նիկոլին աշխարհը պարգևատրում է։ Չէր գտնվի որևէ այլ ազգությամբ հայ ղեկավար, ով Արցախը կհանձներ Բաքվին, լայն ժպիտով, Արցախը կհայաթափեր, այսօր Սյունիքը կտար ամերիկացիներին և դեռ կպայքարեր նորից իշխանության մնալու համար։ Ալիևը երևի ամեն օր նայում է Նիկոլի նկարին և չի հավատում, որ Ադրբեջանի բախտը կարող էր այդպես բերել և ՀՀ-ում իշխանության բերվեին ՔՊ-ականներ։
Հայե՛ր ջան, Հայաստանը գնում է թրքացման ճանապարհով, իսկ ելքը մեկն է՝ չքվեարկել Փաշինյանի օգտին և փրկել հայրենիքը»:

***

Կարդացեք նաև լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական թիմին իմ հարյուրավոր գրություններում, սյունակներում, զրույցներում երբեք չեմ քննադատել թրքամետության, ադրբեջանասիրության, էլ չասած՝ Ադրբեջանի դեմ պատերազմ սկսելու և դավաճանության մեջ:
Որպես ՀՀ քաղաքացի և լրագրող պարոն Փաշինյանին ու նրա քարոզչական թիմին քննադատել ու մեղադրել եմ պոպուլիզմի և պոպուլիզմը արտաքին քաղաքականություն տանելու մեջ, ինչը մեզ բերել է աղետ:
Այս լուսանկարը մինչև այսօր դրված է վարչապետի ընտանիքին պատկանող Հայկական ժամանակ թերթի կայքում:
Սա հպարտ քաղաքացու անձնագիրն է՝ ՀՀ-ով, ԼՂԻՄ-ով ու ազատագրված/վերահսկվող/գրավյալ տարածքներով: Սա «Արցախը Հայաստան է ու վերջ»-ի վերջն է:
Այս պատկերը ես հիշեցի, երբ երեկ մեր արդարադատության նախարարը պարզ տեքստով հայտարարեց, որ նոր Սահմանադրությունը արտահայտելու է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, այն է՝ Սահմանադրության նոր տեքստից հանվելու են 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումն ու Թուրքիային գրգռող հատվածը:
Այո՛, մենք չենք սկսել պատերազմը Ադրբեջանի դեմ, բայց պարոն Փաշինյանն ու թիմը իր անպատասխանատու, պոպուլիստական քայլերով վիժեցրել է բանակցային գործընթացն ու Ադրբեջանին տվել լեգիտիմ իրավունք պատերազմով լուծել Արցախի հակամարտությունը:
Բայց իմ այս գրությունը մեկ այլ կարևոր բանի մասին է: Եթե 2020-ի սկզբին Փաշինյանն ու թիմը Ադրբեջանի գլխին ճոճում էին հպարտ քաղաքացու աձնագիրն ու Մյունխենյան վեց կետանոց արկածախնդրությունը, այսօր թիմի ներսում արգելված է մեր արևելյան ու արևմտյան հարևանի մասին թթու խոսք ասել: Մի նախարար ունենք, որ գրեթե Ադրբեջանի տնտեսական խոսնակի դեր է ստանձնել:
Այսօր պարոն Փաշինյանի թիմը ջերմեռանդությամբ լծվել է մի նոր, մեր մեկ այլ վտանգավոր հարևանի՝ Ռուսաստանի դեմ հակաքարոզչությամբ: Ու կրկին ներքաղաքական հարցեր լուծելն է:
Այս ամենը կարող է Հայաստանի համար շատ ցավալի հետևանքներ ունենալ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее