
aravot.am-ը գրում է.Թուրք ակտիվիստ, նախկին ուսուցչուհի Աջուն Քարադաղը «Twitter»-ի իր էջում տեղեկացրել է, որ սոցցանցում գրառում կատարելու համար կալանավորվել է Ռոզերին Զերին, ով ազգությամբ հայ է։ «Նա կալանավորվել է Twitter-ում գրառում կատարելու համար։ Հիվանդ երեխա ունեցող մայր է։ Ամոթ Ձեզ։ Մի գրառմամբ ինչպե՞ս եք եզրակացնում, որ նա հանցանք է գործել։ Ի՞նչ եք ուզում սրանով անել։ Բավական է արդեն»,-գրել է Քարադաղը։

Զերին կալանավորվել է թուրքական իշխանություններին քննադատելու համար: Քարադաղը նախկինում դասավանդել է Թուրքիայի Դերսիմ շրջանի դպրոցներից մեկում։ 2016թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո նրան աշխատանքից հեռացրել են։ Իսկ Զերիի Facebook-ի լուսանկարներից երևում է, որ նա քաղհասարակության ակտիվիստ է, Ստամբուլում մասնակցել է բողոքի մի շարք միջոցառումների, որոնց ժամանակ կոչ է արվել ազատ արձակել Թուրքիայում ձերբակալված լրագրողներին, ակտիվիստներին և այլ ոլորտի մարդկանց։ Լուսանկարը վերցված է Զերիի Facebook-ի էջից:
Լուսանկարը վերցված է Զերիի Facebook-ի էջից:


