««Շանթ Դաշինք» կուսակցության սույն թվականի մայիսի 18-ի որոշման համաձայն, 2021թ. հոկտեմբերի 17-ին «Շանթ Դաշինքի» ընտրացուցակով համայանքապետ ընտրված Սամվել Լալայանը հեռացվել է կուսակցության շարքերից։
Որոշման հիմքում ընկած է Ս. Լալայանի կողմից կուսակցության սկզբունքների և կանոնադրական կետերի խախտումները, ինչպես նաև իշխանությունների հետ պետական-համայնքային սահմանաված հարաբերություններից դուրս կապերը։
Հեռացված համայնքապետի քաղաքական հետագա քայլերը չեն կարող ասոցացվել «Շանթ Դաշինք» կուսակցության հետ։
Մեր թիմի համար անխախտելի են սկզբունքայնությունը և այլ արժեքները, որոնք ամրապնդված են թե' ներքին փոխհարաբերություններում և թե' կուսակցության կանոնադրությամբ»,– ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Տաթև՝ «Կրթվելը նորաձեւ է» շարժման շրջանակներում բանախոսություններ անցկացնելու նպատակով:
***