▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որ շոգին չգնան, հասնեն Կատարի պետություն.․․ Էդգար Ղազարյան

ԱԺ մշտական հանձնաժողովներ ստեղծելու հարցի քննարկման ժամանակ, անդրադառնալով ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանի ելույթին, ըստ որի՝ «որոշման նախագծով առաջարկվում է ստեղծել 12 մշտական հանձնաժողով», ընդդիմադիր Էդգար Ղազարյանն ասաց. «Եթե 12-ի փոխարեն ունենանք 6 մշտական հանձնաժողով, միայն աշխատավարձերի տարբերության մասով, 5 տարվա ընթացքում տնտեսում ենք մոտ 500 հազար դոլար փող, իսկ եթե ուզում եք իմանալ՝ ինչ է 500 հազար դոլարը, դա մոտավորապես 25 հատ արաբական ձի է, որով կարելի է կազմակերպել փառատոն ու էն մարդիկ, ովքեր ուզում են դրան մասնակցել, շոգին չգնան, հասնեն Կատարի պետություն»:

***

«Մամուլը գրում է, որ դուք խնդիրներ ունեք խմբակցությունում և ձեզ հնարավորություն են տվել ելույթ ունենալ ու սակրավորների թեմայի վերաբերյալ ներողություն խնդրել, բայց դուք այդ ելույթը չեք ունեցել․ ինչպե՞ս կմեկնաբանեք»,- «Ֆակտոր»-ը դիմեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին։ «Ով գրել է, թող նա էլ մեկնաբանի, ես ստիպված հաջորդ օրը եկել եմ մեր խմբակցության հետ վիճել, որ իրենց գրածը սուտ դուրս չգա»,- կատակեց Ղազարյանը և շարունակեց․ «Իսկ սակրավորների թեման՝ անհարկի շահարկվող թեմա է, դեռ ինքնահաստատվողներ կան, թող շարունակեն, մի հատ քամվեն՝ հետո իրենց պատասխանը կստանան»։

Հիշեցնենք՝ «Հայելի» ակումբում ասուլիսներից մեկի ժամանակ հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ասել էր․ «Արդեն երկրորդ դեպքն է, որ հայ սակրավորը պայթում է հայ զինվորի կողմից տեղադրված ականի վրա՝ ՀՀ ինքնիշխան տարածքում:
Մաղթում ենք, որ դա վերաբերվի բոլորին: Ինչքան հայ սակրավոր կմտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք, որ այնտեղից դուրս բերվի նրա մարմինը կամ վիրավոր մարմինը»։ Արդեն ԱԺ ճեպազրույցի ժամանակ, պարզաբանելով ասածը, նորընտիր պատգամավոր Ղազարյանը նշել էր. «Հատվածը 2024 թվականից է, հետևի նկարում Սրբազանի քայլերթի կադրերն են: Այդ ժամանակ հանձնարարական էին տվել հայ սակրավորներին, որպեսզի այն տարածքները, որ հանձնվելու են Ադրբեջանին, նրանք ականազերծեն, նոր հանձնեն: Ու դիմում էի սակրավորներին, ասում՝ ձեր խնդիրը էդ տարածքները ականապատելն է, ոչ թե ականազերծելը, դուք իրավունք չունեք ապօրինի հրաման կատարելու: Ասում էի՝ եթե ձեզ հանձնարարում են թշնամու առաջ ճանապարհ բացել, որ նրանք գան, մեր երեխեքին սպանեն, դա թշնամություն է, իսկ թշնամություն անողը պետք է պատժվի: Իմաստը դա էր»:

***

«Ես մինչև հիմա գիտեի, որ իմ խոսքը տագնապ է առաջացնում, մարդիկ խուսափում են ինձ հետ հանդիպելուց. բազմաթիվ դեպքեր են եղել, երբ որպես քաղաքացի եմ եկել ԱԺ ու մարդիկ, իմ տպավորությամբ, խուսափել են ինձ հետ հանդիպելուց, բայց որ իմ լռությունից էլ կարող են վախենալ, սա ինձ համար բացահայտում էր այս նիստերի ընթացքում»,- ԱԺ-ում հայտարարել է ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը:

Ազգային ժողովը շարունակում էր ԱԺ նախագահի տեղակալների ընտրության հարցի քննարկումը։ Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար առաջադրել էր Արամ Վարդևանյանի թեկնածությունը, ով ընտրվեց 53 կողմով։

Անդրադառնալով հարցին՝ Ղազարյանն ասաց. «Վարդևանյանի թեկնածությունն առաջադրել ենք, որպեսզի որակապես փոխենք այս համակարգը: Եթե պարոն Վարդևանյանը թեկուզ մեկ նիստ նախագահի, բոլորս կհամոզվենք՝ ինչ է նշանակում՝ նիստ նախագահելու հանրային ծառայության բարձր որակ»:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее