|
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար առաջադրել էր Արամ Վարդևանյանի թեկնածությունը։ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրեց փակ քվեարկության արդյունքները. կողմ՝ 53, դեմ՝ 0: *** |
|
«Կվարե՞ք ԱԺ նիստեր»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածու, «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանին։ «ԱԺ կանոնակարգով նշվածի իրացումը բխում է ԱԺ նախագահի կողմից գործիքակազմի իրացմամբ, բայց քիչ հավանական եմ համարում, որ ես այն երբևէ իրացնեմ։ Չեմ կարծում, որ հնարավարության կտան՝ նիստ վարելու»,- պատասխանեց Վարդևանյանը։ *** |
|
«Դուք պարտավորվածություն ունենալո՞ւ եք ՔՊ-ի հանդեպ, երբ ձեզ ընտրեն»,- լրագրողը հարցով դիմել ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածու, «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդևանյանին։ ** |
|
«Արդյոք ինձ վստահել են մեր հայրենակիցներից ապահովված մարդիկ, կամ ինչպես դուք եք ասում՝ հարուստ հայրենակիցներ: Այո, վստահել են, հիմա դա լավ է, թե վատ»,- եզրափակիչ ելույթում ասաց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանը: «Եթե փաստաբանը լավն է, պետք է լավ վարձատրվի, եթե վատն է, պետք է չվարձատրվի»,- նշեց նա: *** |
|
«Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը: Մենք ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք»,- ընտրվելուց հետո ասաց ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալ Արամ Վարդևանյանը: |
«Չեմ կարծում, որ հնարավորություն կտան՝ նիստ վարելու». Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


