▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Rocket Line միավորում և հետաձգում. Idram&IDBank հավելվածի նոր թարմացումը

Idram&IDBank հավելվածը կրկին թարմացվել է․ այս անգամ էլ նորությունը կհեշտացնի հաճախորդների առօրյան: Ինչպես յուրաքանչյուր նորության, այնպես էլ այս թարմացման հիմքում օգտատերերին լավագույն ծառայությունները մատուցելու գաղափարն է։

Վերջին թարմացմամբ (iOS – 4.0.97 և Android – 3.7.98) կարելի է թե՛ հետաձգել Rocket Line վարկերի վճարումը, թե՛ միավորել մի քանի Rocket Line վարկ մեկում։

Վճարման հետաձգումը իրենից ենթադրում է ընտրված վարկի մնացորդային պարտքի չափով նոր Rocket Line վարկի տրամադրում և ընտրված վարկի ավտոմատ մարում։ Նոր վարկը նույնպես պատկերվում է հավելվածի Բանկինգի Rocket Line վարկեր բաժնում՝ Rocket Line (վճարումը հետաձգված) անվանմամբ։

Ինչպե՞ս հետաձգել վարկը՝

* Rocket Line վարկի մանրամասներ պատուհանից սեղմե՛ք «Հետաձգել վճարումը» կոճակը,

* նոր պատուհանում ծանոթացե՛ք ծառայության պայմաններին և տվե՛ք համաձայնություն՝ սեղմելով «Հաստատել» կոճակը,

* հաջորդ քայլով դիտե՛ք նոր վարկի մանրամասները, տվե՛ք համաձայնություն բոլոր դրույթներին և վերջ։

Դե, իսկ Rocket Line-ի միավորումը իրենից ենթադրում է ընտրված վարկերի մնացորդային պարտքի չափով նոր Rocket Line վարկի տրամադրում և ընտրված վարկերի ավտոմատ մարում։ Նոր վարկը կրկին կպատկերվի հավելվածի Բանկինգ բաժնի Rocket Line վարկեր բաժնում՝ Rocket Line (միավորված) անվանմամբ։

Իսկ ինչպե՞ս միավորել վարկերը՝

* գլխավոր էջում սեղմե՛ք Rocket Line-ի սահմանաչափի վերևի + կոճակը,

* նոր պատուհանում սեղմե՛ք «Միավորել վարկերը», ապա ընտրե՛ք Rocket Line-երը, որոնք ցանկանում եք միավորել,

* ընտրե՛ք նոր Rocket Line-ի ժամկետը, տվեք անհրաժեշտ համաձայնությունը, և վերջ։

Հիշեցնենք, որ Ձեր Rocket Line սահմանաչափով կարող եք վճարել ավելի քան 23․500 վաճառակետերում, այսինքն՝ ամենուր, ուր կա Իդրամով վճարման հնարավորություն, իսկ Rocket Line 0%-ով վճարելու հնարավորությամբ վաճառակետերի թիվը վաղուց գերազանցում է 10․000-ը։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее