▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որ ազերիների մտքով անգամ չանցնի բարձր ասել Արցախ բառը

Ես չեմ հասկանում հայաստանյան քաղաքական ուժերին և գործիչներին, այդ թվում բարձրագույն իշխանությանը, որը ոչ միայն առաջարկում է, այլ նաև հաշտվել է այն մտքի հետ, որ ազատագրված տարածքները նվիրելով Ադրբեջանին կլուծվեն Արցախի անկախության ճանաչման և ՀՀ-ի անվտանգության հարցերը: Երբ ուսումնասիրում եմ ադրբեջանական տպագիր և էլեկտրոնային մամուլը չեմ գտնում մի ադրբեջանցի քաղաքական գործչի` անկախ որ ճամբարից է, որ առաջարկի հակառակը. ճանաչել Արցախի անկախությունը և հայերը դրա դիմաց հետ կտան “իրենց” “օկուպացված” շրջանները: 1996թ.-ից ի վեր ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ հաղթող կողմը անընդատ մտորում է, թե ի’նչ գնով ձեռք բերել խաղաղություն` մոռանալով, որ խաղաղության միակ գրավականը հակառակորդի նյութական և տնտեսական ռեսուրսների ոչնչացումը կամ հզոր տնտեսության և բանակի ստեղծումն է: Կարճ ասած պետք է ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որ ազերիների մտքով անգամ չանցնի բարձր ասել Արցախ բառը:

Մեր քաղաքական էլիտան չի հասկանում կամ չի ուզում հասկանալ, որ ազերիները ոչ միայն Արցախը, այլև ամբողջ Հայաստանը համարում են իրենց պատմական տարածքներ ու ցանկացած գնով և միջոցներով փորձելու են հասնել Հայաստանի ոչնչացմանը: ՀՀ բարձրագույն իշխանություններին, ընդիմությանը և առհասարակ ժողովրդին մնում է միայն մեկ ճանապարհ` կարճ ժամանակում ստեղծել ժամանակակից մարտունակ բանակ, ոտքի կանգնեցնել մեծ պոտենցիալ ունեցող ՀՀ տնտեսությունը և վարել առողջ, առանց “Մեծ եղբայրների” արտաքին քաղաքականություն: 

 

 Կարեն Գրիգորյան

ԼՂՀ ԱԺ 4-րդ գումարման պատգմավոր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее