Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, սկսել է բիզնես գործունեություն ծավալել։ 2025-ի սեպտեմբերի 18-ին նա հիմնադրել և ղեկավարում է «ԱԹԼԻՔՍ» ՓԲ ընկերությունը
Ֆակտոր. am-ը գրում է, որ կայքն իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկացավ, որ Մարիամ Փաշինյանին է պատկանում «ԱԹԼԻՔՍ»-ի 50% բաժնեմասը։ Նրա գործընկերը և մյուս 50%-ի սեփականատերը Դիանա Արզումանյանն է։
Վերջինս նաև «Օրիոն Վորլդվայդ Իննովեյշնս» ՍՊԸ-ի համահիմնադիրն է:
«ԱԹԼԻՔՍ»-ի գործունեության ոլորտը ծառայությունների մատուցումն է։


