▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտոնն ինչքան պետք է ցանկալի լինի ու վնասի սեփական ինքնասիրությանը. հարցեր Էդմոն Մարուքյանին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հարց ընտրապայքարին մասնակցող քաղաքական գործչին. Էդմոն Մարուքյան:

Անկեղծ ասած` Էդմոն Մարուքյանին ընտրելու հիմնական հիմքը էնա, որ ես նրան համարում էի էս քաղաքական դաշտի ամենաադեկվատ քաղաքական գործիչներից մեկը: 
Հարգելի պարոն Մարուքյան. 

1. Ասացեք խնդրեմ, քաղաքական դաշտը ինչքան պետք է գրավիչ լինի, պաշտոնը ինչքան պիտի ցանկալի լինի ու վնասի սեփական ինքնասիրությանը, որ դրանից դրդված դաշինք կազմեք մի կուսակցության հետ, որի անդամները Ձեր հարազատ եղբոր նկարով նախընտրական ծրագիրը աղբանոցում քցեցին, հետը սելֆի արեցին ու ՖԲ-ով մեկ կայֆավատ էին լինում: Եվ էս թեմայով երկրորդ հարցը՝ նեուժելի ներել եք Նիկոլին, ով Ձեր հայրական տան դեմը վիդեո էր արել ու ՖԲ-ով էլի նույն կուսակցության անդամները խնդում էին Ձեր վրա: (Չասեք՝ «քաղաքական պայքար էր», քանի որ վերոնշյալ գործողությունների մեջ բացի մանկամտությունից, քաղաքական ոչինչ չեմ տեսել):

2. Դուք ու Ձեր վանաձորյան կոալիցիայով Վանաձորի ավագանիում մեծամասնություն եք: Հիմա հարցս՝ Արդյո՞ք, հնարավոր չէր առանց քաղաքապետի պաշտոնն ունենալու, բայց մեծամասնություն ունենալով, իրականացնեք էն բոլոր խոստումները, որոնք տվել եք, թե Ձեր համար պարտադիրը աթոռ ունենալն է ու Դուք էլ հանրապետականներից ոչնչով չեք տարբերվում. երազում եք աթոռի մասին: 

Իմ հասկանալով՝ Դուք կարող էիք Ձեր կոալիցիայով «աշխատացնել» հանրապետական քաղաքապետին ու անցկացնեիք բոլոր Ձեր ծրագրերը (որոնք ըստ ձեզ հանուն վանաձորցու էր) ու դեմ քվեարկեիք հանրապետական+դաշնակ ներկայացված ծրագրերին: 
Ինչո՞ւ այդպես չարեցիք: 

3. Եթե գիտեք Արամ Զավենիչի կուսակցության անունը, խնդրում եմ, մեզ էլ ասեք, որ մենք էլ իմանաք ու արդյո՞ք Ձեր աչքով տեսել եք 19 հոգու, ովքեր ասեն, որ իրանք Արամ Զավենիչի կուսակցությունից են: 

3.1 Խնդրում եմ նշել Արամ Զավենիչ քաղաքական գործչի՝ վերջին երկու տարում ծավալած քաղաքական գործունեության որևէ դրվագ: 

4. Երկրորդ հարցիցս կարամ եզրակացնեմ, որ Ձեր գերխնդիրն էլ է աթոռը: Արդո՞ք Դուք տեղյակ եք, որ Ձեր դաշնակիչ Նիկոլի գերխնդիրն էլ է դա (Արամ Զավենիչի մասին էլ չեմ ասում) ու Ձեր կարծիքով քանի ամիս կարա ձգվի մի դաշինք, որտեղ երեք առաջնորդները էս երկրի ամենաամբիցիոզ համեմատաբար երիտասարդներն են: 

5. Նիկոլը Ազատության հրապարակում և առաջին Նախագահի ձեռն է վերև բարձրացրել, և Րաֆֆի Հովհաննիսյանինը ու այժմ նա միայնակ է... Արդյո՞ք չունեք մտավախություն, որ Նիկոլը ընտրություններից հետո Ձեր դաշինքի հաջողությունները կսեփականացնի ու էլի միայնակ հանդես գա:

Սենց շատ հարցեր կարող եմ տալ, բայց հուսանք էս մի քանիսին կպատասխանեք:

Հարգանքով՝ Անկախ Հայաստան:

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Asekose.am-ը պատրաստ է տվյալ խնդրի վերաբերյալ հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее