«Վերջին մի քանի ամիսներին ինչ-որ մարդկանց կողմից տարածվում է այն գաղափարը, որ ՀՀ էսօրվա կառավարչին մենք նախապատրաստել ենք չգիտեմ որ թվականից, որպեսզի 2018-ին իշխանություն հանձնենք, որպեսզի 1 տարի հետո էլ նա իշխանությունը վերադարձնի մեզ․ կներեք, դա աբսուրդ է»,- հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանն հակաարցախյան ակնհայտ տեսակետ ուներ դեռ 1990-ականներից, ինչո՞ւ այդ ընթացքում քայլեր չձեռնարկվեցին, ասել է․ «Բա եթե ինքը էդ ժամանակվանից հակաարցախյան տրամադրություններ ուներ, կարո՞ղ է 2018-ին ես եմ ասել՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Ինքը ոչ թե էդ տրամադրություններն ուներ, այլ ինքն ամեն ինչում ընդդիմանում էր իշխանություննեին՝ կենցաղից մինչև ռազմական գործողություններ։ Բա եթե ինքն այդպիսի տրամադրություններով էր տոգորված, ինչո՞ւ 2016-ի մայիսին գնաց ապրիլյան պատերազմին մասնակցելու։ Մի զարմացեք, իրենք գնացել են խրամատ փորելու՝ մայիսին․․․ Ինքը, իր բազմաթիվ թիմակիցներ, էնքան արատներ ունեն, որ լրացուցիչ բան վերագրելը չեմ կարծում, որ ավելի բացասական է դարձնում նրա կերպարը։ Կարող եմ հարյուր էդպիսի բան թվարկել»։ *** |
Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հանդիպման ժամանակ անդրադառնալով 1994թ․ մայիսի 12-ի Ադրբեջանի հետ ստորագրված հրադադարին, Սերժ Սարգսյանն ասել է․ «Ովքեր ասում են՝ սխալ էր հրադադար ստորագրելը, իրավիճակին չէին տիրապետում․․․ Ասում են՝ չդադարեցնեիք․ լավ, չէինք դադարեցնում, պիտի հասնեինք Բաքո՞ւ, գերի վերցնեինք Ադրբեջանի ղեկավարությանն ու ասեինք՝ ճանաչե՞ք։ Երկրորդ, կարևորը ռազմական գործողությունների ժամանակ տարածք գրավելը չէ, որովհետև հետո անհրաժեշտություն կա՝ պահելու, մենք ի վիճակի՞ էինք էդ մեծ ռազմաճակատի գիծը երկու-երեք անգամ էլ մեծացնեինք ու ամուր պաշտպանեինք։ Ոչ։ Ձեռքբերում էր, չէ՞, երբ Ադրբեջանը հրադադարի առաջարկով դիմել էր նաև ԼՂ-ին, գիտեի՞ք արդյոք, որ այդ համաձայնագրի տակ ստորագրել են ոչ միայն ՀՀ-ի ու Ադրբեջանի, այլև ԼՂ-ի ներկայացուցիչը։ Հենց այդ ստորագրության համար երկար տարիներ Ադրբեջանը ջանքեր էր գործադրում ստորագրությունը համաձայնագրի տակից հանելու համար։ Պատահական չէր, որ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ադրբեջանցիներն առաջարկում էին, որպեսզի հրադադարի նոր համաձայնագիր ստորագրվի, ինչը հայկական կողմից կտրականապես մերժվեց»։ *** |
Թե ինչու 2018-ին Հանրային ռադիո ներխուժած Նիկոլ Փաշինյանը չձերբակալվեց, Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանում է․ «Քրեական գործ հարուցվել է։ Այդպիսի շարժումների պատմությունը ցույց է տալիս, որ եթե շատ կոշտ միջոցների ես գնում, փողոցում մարդկանց քանակն ավելանում է։ 2016-ին «Սասնա ծռեր» խմբավորումը գրավեց ՊՊԾ գունդը։ Շատերը խորհուրդ էին տալիս մեծ ուժ գործադրել ու ավարտել պատմությունը։ Ասում էի՝ ինչպե՞ս եք պատկերացնում այդ 30-ից ավելի դիակներից հետո հասարակությունում տիրող իրավիճակը։ Կմարսեինք արդյոք, թե ոչ։ Ինձ ասում էին՝ դուք վտանգում եք իրավիճակը, ասում էի՝ ավելի լավ է իրավիճակը վտանգենք, քան՝ երկրի ապագան։ Փառք Աստծո, կամաց-կամաց ամենը մարվեց։ Մեղավորները ստացան արժանի պատիժը։ Գիտեք, հետահայաց միշտ էլ կարելի է ասել՝ այ եթե այսպես անեիք, լավ կլիներ»։ |
«Փաշինյանը թիմակիցների հետ մայիսին գնաց ապրիլյան պատերազմին մասնակցելու». Սերժ Սարգսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Քաղաքական далее

далее

далее

далее

далее

далее

далее