ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հատված է տարածել իր հարցազրույցից՝ կից գրառմամբ․ «Վազգենի եղբայր Արամը լուրջ հոգեբանի կարիք ունի»։ «Նրան կառաջարկեմ մի կուրս կանցնել հոգեվերլուծողների հետ, որովհետև իր հայտարարությունը, որ ՌԴ-ն իր դեսպանատան միջոցով պայքարում է Նոր Նորքի թաղապետի դեմ ու դա ռուսական դեսպանատան կազմակերպած սադրանքն էր, որևէ այլ ասոցիացիա չի առաջացնում, քան հոգեկան անհավասարակշռությունը»,- իր խոսքում ասել է Զոհրաբյանը։ Հիշեցնենք՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, անդրադառնալով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի ու աշխատակիցների կողմից ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծելու միջադեպին, մասնավորապես ասել էր․ «Տիգրան Տեր-Մարգարյանի հանդեպ իրականացվածը կապված է նրա` Բուչա այցի հետ, ինչից հետո նա անցանկալի անձ է համարվել ՌԴ-ում: ՌԴ դեսպանատնից է ծրագրվել այդ ամենը՝ հրահանգ իջեցնելով այստեղի 5-րդ շարասյան իրենց պարագլխին՝ ՀՀ երկրորդ նախագահին, նա էլ իր ենթակային, ենթական էլ իր ենթակային ու խնդիրը հասավ տվյալ հանրային գործչին, իսկ որ այդ հանրային գործիչը տվյալ քաղաքական գծի ուղեծրում է, դրանում կասկած չկա»։ Դիտեք նաև՝ |
«Վազգենի եղբայր Արամը լուրջ հոգեբանի կարիք ունի»․ Նաիրա Զոհրաբյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Քաղաքական далее

далее

далее

далее

далее

далее

далее