▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրախ մարդ` առանց առաջին դեմքին հատուկ որևէ «պոնտի». հայտնի բլոգեր Լապշինը հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Վաշինգտոնում հանդիպել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Նա ֆեյսբուքյան իր էջում Արմեն Սարգսյանի հետ լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է.



«Վաշինգտոնում ծանոթացել եմ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ. զարմանալիորեն բաց, ուրախ մարդ, եւ առանց առաջին դեմքին հատուկ որևէ «պոնտի»:

Image may contain: 4 people, people smiling, suit

p.s Վաղը մենք բոլոր ադրբեջանական լրատվամիջոցներից սպասում ենք. «Լապշինն ամբողջությամբ իրեն հանձնել է: Հաղթական Նեֆթեստանի հետախուզությունը վերցրել է նախագահի լուսանկարը, նշանակում է, որ հաստատ փող է ստացել դաշնակներից»:

Հիշեցնենք, որ Լապշինը երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել առանց Ադրբեջանի իշխանության հետ համաձայնեցնելու Արցախ այցելելու համար։

 

 

 

 

 

 

 

2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Արցախի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու և Լապշինին հանձնելու մասին:

 

 

 

 

 

 

 

Ավելի ուշ Ադրբեջանի նախագահը ներում էր շնորհել բլոգերին, և նա ազատ էր արձակվել, որից հետո բլոգերը պատմել էր, որ նրան ծեծի են ենթարկել, սակայն դա հանրությանը ներկայացվել է որպես ինքնասպանության փորձ, որպեսզի հետո այդ միջադեպն օգտագործվի որպես «ներման ձևական պատճառ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее