▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մրգերն ու բանջարեղենը կփրկեն ուլտրամանուշակագույն ճառագայթման վտանգից

Պիգմենտով հարուստ մրգերի և բանջարեղենի օգտագործումը օգնում է մաշկին ստեղծել բնական պատնեշ, որը պաշտպանում է վնասակար ճառագայթներից, հաղորդում է The Daily Mail-ը: Պաշտպանության աստիճանը կարելի է գնահատել նույն կերպ, ինչպես արևապաշտպան քսուքներինը: Որքան շատ օգտագործեք այդպիսի մրգեր և բանջարեղեն, այնքան բարձր կլինի ուլտրամանուշակագույն ճառագայթումից պաշտպանության մակարդակը: Դրանք ճնշում են արևի ճառագայթների բացասական ազդեցությունը, չեզոքացնում են ազատ ռադիկալները և նվազեցնում բորբոքումը (կարմրածությունը): 

Մանուշակագույն մրգերը և հատապտուղները պարունակում են բնական SPF գործոնը: Սև ազնվամորին, հաղարջը, ինչպես նաև սև խաղողը և թուզը արևապաշտպան քսուկի հետ միասին՝ պաշտպանում են մաշկը վնասակար ազդեցությունից: SPF-գործոն կա նաև նարնջագույն և մուգ կանաչ բանջարեղենում՝ պղպեղ, սմբուկ, կաղամբ և սպանախ: Հակաօքսիդանտների մեծ քանակի շնորհիվ այս մրգերը և բանջարեղենը կարող են օրգանիզմում վերափոխել ազատ ռադիկալները:

Սննդաբան Սեմ Կրիստին նշում է, որ տվյալ սննդամթերքը պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից օրվա ցանկացած ժամին: Կարևոր է, որ դրանց ազդեցությունը տարածվում է ամբողջ մարմնի վրա: Սակայն, արևապաշտպան քսուկների կիրառումը նախկինի պես չափազանց կարևոր է:

 

 Doctors.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее