▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանի կնոջը հայտնաբերելու և ձերբակալելու աշխատանքները շարունակվում են

Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը դեռ չի հայտնաբերվել:

 

 

 

 

 

 

 

 

 

Նրան հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ աշխատանքները դեռ շարունակվում են:

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ գեներալ Մանվելի կնոջը ձերբակալելու որոշումը կայացրել է ՀՔԾ-ն, ինչի մասին հայտնի էր դարձել օրեր առաջ:

Հավելենք, որ օրերս Մանվել Գրիգորյանի որդուն` Կարեն Գրիգորյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս, Մ. Գրիգորյանի և մի շարք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբով, յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը:

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել է ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

 

 

 

 

 

 

 

Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի հատկանիշներով։ Ավելի ուշ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հայտնել:

Պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար: 

Կարդացեք նաև՝ Էդքան թուլամորթ մարդ չեմ...Մանվել Գրիգորյանի կինը ուղիղ եթերում հերքել է իր ինքնասպանության լուրը

Մանվելի կինը փորձել է 2 մեքենա տուշոնկա թաքցնել. 6-րդ վարչության աշխատակիցները կանխել են

Եղբորս պահել են ջրհորում, շղթայած. սարսափազդու պատմություն՝ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ

Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ից. ինչպե՞ս էին պահվում «գերիները»

Մանվելը էնքան էր ծեծել, ձեռքերն ու ոտքերը ջարդել էր. ինչ է բացահայտում Հայաստանից ԱՄՆ արտագաղթած կինը

Մանվել Գրիգորյանն իր ավտոմեքենաների, գերիների և «8 կանանց» մասին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее