▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարող է բոքսի մարզիչ աշխատել»

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է-«Կարող է բոքսի մարզիչ աշխատել

Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հայտարարել է, որ հրաժարական է տալիս։ Քանի որ մարդ ծեծելու մեծ հմտություններ ունի, կարող է բոքսի մարզիչ աշխատել, մանավանդ, որ կրթությունը «ֆիզկուլտի է»։ Թաղապետարանում ակտիվիստ Արթուր Չախոյանին խմբով ծեծելու, թիկունքից հարվածելու դեպքից հետո քաղաքականությունից քիչ թե շատ հասկացողների համար պարզ էր, որ ուղիղ եթերում խմբով մարդ ծեծած թաղապետը պաշտոնից հեռացվելու է։ Տիգրան Տեր-Մարգարյանը փոխանակ դեպքից հետո անմիջապես հրաժարական տար, փորձում էր մնալ թաղապետի պաշտոնում, նա այդպես էլ ներողություն չի խնդրել Արթուր Չախոյանից»։

***

Նոր Նորք վարչակա շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց, որ հրաժարական է տալիս։ «Տեղի ունեցած սադրանքը և դրան հաջորդած գործողությունները դարձան լայն քննարկման առարկա՝ հասնելով ՀՀ թիվ մեկ ամբիոն, որտեղ սկսվեց քննարկվել իմ անձը։ Ճամբարից ճամբար թռած անձինք հանուն մանդատի սկսեցին քննարկել իմ անձը։ Համոզված եմ, որ դրան հաջորդելու է նաև և դառնալու է շահարկման առարկա այն, որ լինելով վարչական շրջանի ղեկավար, խոչընդոտելու եմ դատավարության ընթացքին։ Հետևաբար այսօրվանից դադարեցնում եմ իմ լիազորությունները»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին, քաղաքապետ Տիգրան Ավինյանին ու մասիվցներին։ Ապա, խոսքն ուղղելով ԱԺ ընդդիմադիրներին, նշեց․ «Խոսքս ուղղում եմ ԱԺ-ում ծվարած որոշ մանդատագողներին։ 2026 թվականը սարերի ետևում չի և 2026 թվականին ես մասնակից եմ լինելու ձեր քաղաքական վախճանին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее