ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Նրանց կարելի է հանդիպել միայն Ճապոնիայում՝ Կիոտոյում, իսկ ավելի կոնկրետ, Ճապոնիայի կայսերական մայրաքաղաքի Գիյոն թաղամասում: Նրանք խորհրդանշում են Ճապոնիան և այնքան հին պատմություն ունեն, որքան ճապոնական մշակույթն ինքը: Նրանց մասին կարելի է խոսել ու պատմել ժամերով: Նրանց մասին գրվել են հազարավոր ստեղծագործություններ՝ գրքեր, երաժշտություն, ֆիլմեր և այլն: Նրանց մասին աշխարհի տարբեր անկյուններում իրական լեգենդներ են պտտվում, որտեղ մարդկային երևակայությունը երբեմն հաղթում է իրականությանը: Իրական երջանկություն է հանդիպել ու շփվել նրանց հետ, ում մասնագիտությունն ու աշխատանքն է՝ հասկանալ դիմացինին ու շփվել նրա հետ: Մի բառով՝ ԳԵՅՇԱ»:


