▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի համար ծանր ժամանակներ են սկսվում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Թրամփը FofNews-ով հայտարարել է, որ Իրանը տեռորիստական երկիր է: Այսինքն` Ամերիկան սկսելու է Իրանի դեմ բացահայտ արշավ` սանկցիաներ, մեկուսացում ու բացառված չէ, որ նաև լինեն զինված ընդհարումներ: Սակայն պարզ չէ, թե պրոկսիների միջոցով, թե անգամ ուղղակիորեն ներգրավվելով դրանց:

Սա խնդիրների առջև է կանգնացնելու Ռուսաստանին` վերանայել Իրանի հետ սերտ համագործակցությունը Ուկրաինայի հարցով ԱՄՆ դիրքորոշումը մեղմացնելու դիմաց: Սա նաև նոր իրավիճակ է ստեղծում Սիրիայում և Իրաքում: Չինաստան և Ռուսաստան հարաբերություններում նույնպես դրա պատճառով խնդիրներ կառաջանան ...

Բայց վերադառնանք մեր ոչխարներին` ինչ է լինելու Իրան-Հայաստան հարաբերություններում: Բայց դա հարցի մեկ կողմն է, կա նաև հարցի մյուս կողմը. մեծանում է Ադրբեջանի դերակատարությունը: Ադրբեջանն Իրանի դեմ պլացդարմ է և Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ետևից կարող է մերձեցում սկսվել Ադրբեջան-ԱՄՆ հարաբերություններում:

Հիշենք Թրամ3ի նախընտրական խոստումները Իսրայելի վարչապետի հետ ունեցած հանդիպումների ժամանակ, նաև հիշենք, որ Թրամփի հաղթանակում մեծ դեր է խաղացել Իսրայելը, նաև հիշենք, որ Թրամփի հաղթանակի առիթով ոչ մի երկրում այնքան մեծ ցնծություն չի եղել, որքան այդ երկրում: Փաստորեն Իրանի հարցով Ամերիկան որդեգրում է իսրայելական մոտուցումները:

Ստեփան Դանիելյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее