▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի ընտրությունների ընթացքը. կարծիքներ, բողոքներ, տվյալներ....

ԿԸՀ տրամադրած վերջին տվյալների համաձայն, Ժամը 11:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 94 հազար 256 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 11,19 տոկոսը: 

Ի՞նչ է սպասվում, եթե Տարոն Մարգարյանը ընտրվի քաղաքապետ. «Երևանը կդառնա ավելի բարեկարգ», ֊ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ քվեարկելուց հետո։ Իսկ ի՞նչ կասի ընտրակաշառքների բաժանման մասին լուրերի մասին. հարցը նա թողել է անպատասխան։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ընտրել է Տարոն Մարգարյանին։ «Տեսնում եմ իրեն քաղաքապետ»,- ասել է նա ու ավելացրել է, որ չի տեսել, բայց լսել է ԵԼՔ դաշինքի կողմից հրապարակված ընտրակաշառքների մասին փաստերը: «Վստա՞հ ենք,որ դա ընտրակաշառք է...Մենք մի նյութով եզրակացություն ենք անում»,- ասել է նա ու անդրադարձել է նաև 2018 թվականից հետո վարչապետի պաշտոնում մնալ ֊չմնալու հարցին. «Կապրենք, 18-ին կտեսնենք»։ Տեսանյութերը՝ a1plus.am-ի

Քվեարկության վերաբերյալ կան նաև բողոքներ, որոնցից մի քանիսը ներկայացնում են ստորև.

Այսօր` 14.05.2017թ. առավոտյան ժամը 9:35-ի դրությամբ   3/25, 8/51 և 4/53 ընտրատեղամասերի հեռարձակումն արդեն շուրջ 30 րոպե չի գործում:

Թիվ 4/32 ընտրատեղամասում ավագանու թեկնածու Արտակ Մելիքյանն այդ պահին քվեարկում էր, նկատում է, որ քվեախցիկում երկու հոգի են, մոտենում և տեսնում է, որ հանձնաժողովի նախագահն է քաղաքացուն ուղղորդում:

Այս պահին` 10:35-ի դրությամբ ահազանգ ունենք 8/53 ընտրատեղամասից,  որ հանրապետական ավագանու թեկնածուն նստած է հանձնաժողովի անդամների մոտ և ուղղորդում է ընտրողներին:

 

 «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

Թիվ 5/7 տեղամասում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդն արձանագրել է, որ մի տարեց կին տեղամաս է մտել Հանրապետական կուսակցության օգտին քվեարկած քվեաթեթիկի ձևանմուշով: Հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է խախտման մասին, և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, որի արդյունքում վերջինս պատռել է քվեաթերթիկի նմուշը։ Դիտորդը պահանջել է գրանցել խախտման վերաբերյալ գնահատականը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, սակայն քարտուղարը հրաժարվել է գրանցել խախտումը՝ պատճառաբանելով, որ խախտում տեղի չի ունեցել:

 

«Քաղաքացի դիտորդ»

 

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն ահազանգեր է ստանում քաղաքացիներից:
Մասնավորապես, ժամը 11:20-ի սահմաններում գրասենյակ զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ նրան զանգահարել են «Տաշիր» առևտրի կենտրոնից 077 115397 հեռախոսահամարից և հայտնելով, որ նրա հեռախոսահամարը նշված է իրենց ցուցակներում։ Վերջիններս հետաքրքրվել են՝ արդյո՞ք քաղաքացին այսօր մասնակցելու է քվեարկությանը և ում օգտին է քվեարկելու։ Քաղաքացին դժգոհում է, որ իր անձնական տվյալները փոխանցվել են երրորդ անձանց, որոնք ընտրությունների հետ որևէ առնչություն չունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее