Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Էջմիածնի համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանի՝ Հանրայինին տված հարցազրույցից մի հատված՝ կից գրառմամբ․
«Արգիշտի Մեխակյանը լավագույնս գիտի, որ ո՛չ Շահրամանյանն է երբևիցե եղել ՀՅԴ-ական, ո՛չ էլ էդ մարդու ստորագրությամբ է հանձնվել իր շեֆի կողմից արդեն հանձնված Արցախը։
Ու իր էս մանր լակոտությունը մի բան է հավելյալ ապացուցում. գոյություն չունի Արգիշտի Մեխակյան` ազատամարտիկ Մեխակ Մեխակյանի որդի։ Գոյություն ունի փոքրիկ Նիկոլ, որը, եթե Աստված մի արասցե ընտրվի Էջմիածնի ղեկավար, ընդամենը մի առաքելություն է ունենալու` ներսից բացել սուրբ քաղաքի դարպասները Նիկոլի սելջուկ֊թուրքական հրոսակների առջև։
Վաղը էջմիածնեցոց համար ճակատագրական օր է` պետք է մտածեն, թե ու՞մ են ընտրելու. սեփական քաղաքն ու 1700֊ամյա Մայր Աթոռը կործանելու ելած Նիկոլի Տրոյական ձիու՞ն, թե՞, օրինակ, Մայր Աթոռը, սեփական քաղաքի դեմքն ու արժանապատվությունը պաշտպանելու ելած Սևակ Խաչատրյանին ու նրա թիմի ուժերին»։
***
|
ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Էջմիածնի համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանի՝ Հանրայինին տված հարցազրույցից մի հատված՝ կից գրելով․ «Մի տարօրինակ տղա, որը հավակնում է դառնալ Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավար, հայտարարում է, թե Դաշնակցականի ստորագրությամբ է Արցախը հանձնվել։ Դե, գիտեք ինչպես է լինում․ երբ Ազգային ժողովի ամբիոնից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչած մարդը հայտարարում է, որ իրենից շատ Արցախի համար ոչ ոք ոչինչ չի արել, բնական է, որ իր կուսակից այս տղան էլ Դաշնակցության մասին նման բան կասի՝ այն կուսակցության մասին, որը փաստացի ազգային ազատագրական պայքարը տարել է Արցախ։ |


