Արգելվել է Wargonzo-ի թղթակցի մուտքը Հայաստան
Ռազմական թղթակից Դմիտրի Սելեզնյովին, որը ընտանիքի հետ եկել էր Հայաստան` հանգստանալու, մուտքը մերժվել է Երևանի օդանավակայանում, հաղորդում է WarGonzo Telegram–ալիքը։ Թղթակիցը սպասում է վերադարձի չվերթին և փաստաթղթերին, որոնք հիմնավորում են Հայաստանի անվտանգության ծառայությունների որոշումը։
Դմիտրին մի քանի անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ, 44–օրյա պատերազմի ժամանակ աշխատել է որպես ռազմական թղթակից և պարբերաբար այցելել է Հայաստան՝ քաղաքական իրադարձությունները լուսաբանելու համար։


