▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք՝ մեզ, մենք՝ ձեզ. մաքսատուրքից ազատված գործարարների նվիրատվությունը ՔՊ-ին և «Իմ քայլը» հիմնադրամին

Դուք՝ մեզ, մենք՝ ձեզ. մաքսատուրքից ազատված գործարարների նվիրատվությունը ՔՊ-ին և «Իմ քայլը» հիմնադրամին․ Ինֆոկոմ

Նախորդ երեք տարիների ընթացքում կառավարությունը ավելի քան 200 ընկերությունների մաքսային արտոնություններ է շնորհել՝ տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու համար։ 

Նույն ժամանակահատվածում այս ընկերությունների սեփականատերերը կամ նրանց փոխկապակցված անձինք միասին շուրջ 110 մլն դրամի նվիրատվություններ են կատարել ինչպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը (ՔՊ), այնպես էլ ՔՊ նախկին պատգամավոր Լենա Նազարյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից ղեկավարվող «Իմ քայլը» հիմնադրամին։

2023-2025 թվականներին ստացած արտոնությունների քանակով և գումարային չափով առաջատարներն են Սամվել Ալեքսանյանին և Կարեն և Միքայել Վարդանյան եղբայրներին պատկանող բիզնեսները՝ համապատասխանաբար 25.5 մլրդ դրամ և 27.2 մլրդ դրամի մաքսային արտոնություններով, ինչը 3 տարում տրամադրված բոլոր արտոնությունների 35.4%-ն է։

Թեև արտոնություն ստացած այս ընկերություններից որևէ մեկը նվիրատվություն չի կատարել, սակայն Ալեքսանյան ընտանիքին պատկանող մեկ այլ բիզնես՝ «Մոբայլ Սենթր» խանութների ցանցը 2025 թվականին 10 000 000դրամ է փոխանցել Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին։

Ամբողջական նյութն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее